«ՕԵԿ-ը լույսի պես մաքուր կուսակցություն է. մենք Հայաստանում կապ չունենք ո՛չ արյան, ո՛չ թալանի, ո՛չ գողության, կողոպուտի հետ»:
Մեր մեծերի կողմից սիրված հայտնի միտք կա. «Մարդ, որ ինքն իրեն չգովի, թողնի ուրիշներին, պարզ չէ, թե ինչպես կգովեն»: Հիմա նույնը կարելի է ասել Արթուր Բաղդասարյանի մասին: Նա շուտ-շուտ գովում է ՕԵԿ-ին, որպեսզի այդ գործը չթողնի ուրիշներին: Հետաքրքիր է, եթե այդ «լույս կուսակցությունը» չի մասնակցել թալանին, Արթուր Բաղդասարյանն ինչպե՞ս է կարողացել ընդամենը չորս տարվա ընթացքում դառնալ հզոր գործարանի սեփականատեր, օլիգարխ կուսակցապետ: Այս փաստն աչքի առաջ ունենալով` արդեն դժվար է հավատալ ՕԵԿ առաջնորդի անկեղծությանը: Իսկ ինչո՞ւ փոքր ու միջին ձեռնարկատերերը նույնքան ժամանակահատվածում միլիոնատեր չեն դառնում: