ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատմական անցյալի ժխտումն արդեն իսկ խոսում է Ադրբեջանի նախագահի կողմից որդեգրած անքաղաքակիրթ քաղաքականության մասին: Եւ եթե մեր երկիրը չի պատասխանում Ալիեւի սադրիչ հայտարարություններին նույն կերպ, դա չի նշանակում, որ մենք չունենք անհրաժեշտ ռազմական ներուժ»:

Գարեգին Նուշիկյան slaq.am

Հանրապետական կուսակցության կողմից սատարվող այս թեկնածուն փորձում է Կենտրոնի ընտրողների մոտ ինտելիգենտի տպավորություն թողնել. նա ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական հարցերի մասին է ի զորու կարծիք հայտնել` հոդաբաշխ մտքերի շարադրմամբ: Բայց նման իմիջ ձեւավորելուց առաջ լավ կլիներ, որ հիշեր` քաղաքակիրթ բառի ժխտականը «ան» նախածանցով չի կազմվում: Պետք էր ասել ոչ քաղաքակիրթ: Ինչ վերաբերում է մեր երկրին «անհրաժեշտ ռազմական ներուժին», ապա նախ պետք է պարզել, թե որտեղ էր Նուշիկյանը, երբ մեր երկրի սահմանները գծվում էին արյամբ: Փո՞ղ էր դիզում: Ուրեմն չարժե հիմա հայրենասիրական ճառեր ասել:




Լրահոս