Կանադան մտահոգված է Արկտիկայում ռուսաստանյան ռազմական ներուժի աճով և պատրաստ է տարածաշրջանում իր շահերը պաշտպանել զինուժի միջոցով:
Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը դանիական «Բեռլինգսկե» թերթին տրված հարցազրույցում: Նա երկուշաբթի Կոպենհագենում հանդիպել է իր դանիական գործընկեր Մարին Լիդեգորի հետ:
«Մենք խորապես անհանգստացած ենք և մտադիր ենք պաշտպանել Կանադայի շահերն Արկտիկայում: Մեզ համար դա ռազմավարական առաջնահերթություն է: Ռազմականացման հետ կապված մենք կցանկանայինք մեղմացնել կոնֆլիկտը, սակայն, պարզ է, որ մեր շահերը կպաշտպանենք ուժով», – ասել է Բերդը: