«Առաջվանը չէ» արտահայտությունն այսօր հաճախ կարելի է լսել: Ճիշտ է շատ բան է փոխվել, բայց մարդիկ առաջվանը չեն համարում նաև հարևանների հետ շփումն ու ընկերությունը:
Armlur.am-ի զրուցակից երևանցիների կարծիքով շփման ակտիվությանն ու ջերմությանը մեծապես ազդում է սոցիալական վիճակը, որը ստիպում է մարդկանց ներփակվել սեփական բնակարաններում և առավելագույնս բավարարվել՝ հարևաններին շքամուտքում բարևելով:
Մեր գրեթե բոլոր զրուցակիցները համակարծիք էին, որ հարևանական հարաբերություններն առաջվանը չեն: Կանխատեսումներում նույնպես մարդիկ լավատես չեն ու գտնում են, որ պայմանները, որում ապրում է մեր հասարակությունը, ջերմ ու բարի միջավայր նույնպես չեն ստեղծում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան