Սինջարում ինքնավարության հաստատումը կկանխի եզդիների իսպառ բնաջնջումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սինջարում իսլամիստ ծայրահեղականների կողմից ստեղծված ծայրահեղ ծանր վիճակի միակ ելքը միասնականությունն է, որի դեպքում եզդիներին այլևս բնաջնջման վտանգ չի սպառնա: Առաջնահերթ պետք է ստեղծել եզդիական զինված ջոկատներ (ներկայումս կա 1000-2000 հոգի), ովքեր կկարողանան ապահովել Սինջարի անվտանգությունը: Իրաքի հյուսիսում վեջին դեպքերի զարգացումները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու այն պարզ հանգամանքը, որ աշխարհի գերտերությունները (ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա) հետապնդում են միայն իրենց թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահը: Իսկ, թե որոնք են այդ շահերը, նորություն չէ ոչ ոքի համար: Իհարկե, խաղի գլխավոր գործոնը սև ոսկին է: Իսկ ո՞ւմ ապավինեն եզդիները. արաբների՞ն, որոնց սունի ուղղվածությունը հենց այս պահին ցեղասպանություն է իրականացնում, թե՞ քրդերին, որոնց կառավարության թեթև ձեռքով եզդիներն այսօր հայտնվել են ցեղասպանման եզրին` գերնպատակ համարելով ոսկին, որը միլիարդավոր նավթադոլարներ է ապահովում:

Եզդիները, ունենալով մեծ սփյուռք, կարող են նպատել ինքնավարության հաստատմանը: Ազգիս անվտանգության երաշխավորը հենց մենք ենք` եզդիներս, ու միայն մեր ձեռքերում է լինել չլինելու հարցը: Սա, թերևս, ամենադժվարին, բայց ամենապատեհ ժամանակն է ինքնավարության վերականգնման համար:

Ռուստամ Բաքոյան




Լրահոս