Օգոստոսի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը անհայտ անձը կոտրել է իր տան ապակիները, գողացել ոսկյա զարդեր, գումար ու դիմել փախուստի:
Թարմ հետքերով, գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվեց տուժողի հարևանությամբ ապրող ոմն Կարենը: Իր նոր հարևաններին Կարեն անունով ներկայացածը 1980 թվականին ծնված, նախկինում մեկ անգամ դատապարտված Արման Բեգլարյանն է, ով Փարաքար գյուղի բնակիչ է:
Մանրամասները` Police.am-ի տեսանյութում