ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ա-ԹԻ-ՎԻ»-ի «Փաստ» լրատվական ծրագրի նախկին խմբագիր, կինովավերագրող  Վարդուհի Սիմոնյանն օրերս սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Նրան Նորք-Մարաշի կլինիկա են հասցրել լրագրող ընկերները: «Իսկական լրագրողական համերաշխության օպերացիա էր: Պատկերացրե՛ք, «Չորրորդ ինքնիշխանություն»-ից` Գոհար Վեզիրյան, «Ազատություն»-ից` Աստղիկ Բեդեւյան, Աղասի Ենոքյան, «Հայլուր»-ից` Սուսան Բադալյան, «Արմնյուզ»-ից` Արտակ Ալեքսանյան, մեր Մարինե Բաղդագյուլյանը, Շուշանը Հունանյան… մի խոսքով` իմ այս գործընկերների օպերատիվության եւ, իհարկե, Նորք-Մարաշի պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ ողջ մնացի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է կինովավերագիրը: «Ժողովուրդ»-ը շուտափույթ ապաքինում է մաղթում մեր գործընկերոջը:




Լրահոս