
Փարիզում 102 տարեկան հասակում մահացել է գեղանկարչուհի Եկատերինա Սերեբրյակովան, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Եկատերինա Սերեբրյակովան, ով «Արվեստի աշխարհ» միավորման անդամներից մեկի՝ Զինաիդա Սերեբրյակովայի դուստրն էր, ծնվել է 1913թ.-ին Ցարսկոե Սելոյում: 1928թ.-ին նա ընտանիքի հետ արտագաղթել է Ֆրանսիա: Գեղանկարիչը եղել է իր մոր անվան հիմնադրամի պատվավոր նախագահը և մեծ ավանդ ունի նրա թողած ժառանգության պահպանման գործում:
Եկատերինա Սերեբրյակովայի աճյունը կամփոփվի Փարիզի Սենթ Ժենևյև դե Բուա ռուսական գերեզմանոցում: