Արագածոտնի մարզի Օշական գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով գյուղացիներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիճաբանության ժամանակ հնչել են ձայներ, վարկածներ կան, որ ոչ թե կրակոցների ձայն է եղել, այլ նռնակ է պայթել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ ապրիլի 8-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հեղինակները խորթ հորեղբոր որդիներ են եղել, եւ վեճը տեղի է ունեցել պապենական հին տան պատճառով: Վեճի հետեւանքով Անդրանիկ Պողոսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: News.am-ին հաջողվել է կապվել գյուղապետի հետ, ով հայտնել է. «Վիրավորն ասում է, որ իրեն խփել են կենցաղային վեճի պատճառով: Բայց նախնական վարկածով` ոնց որ ոչ մեկն էլ չի խփել, այլ ինքն է նռնակ գցել Քասախ գետի ափին ու տուժել: Ում անունը որ տվել էր, ոստիկանությունը տարավ հարցաքննության, բայց այդ մարդն ասում է` ես չեմ: Ավելին, դեպքի վայրում այսօր նռնակի հետքերը` կալցո, արյուն բան, հայտնաբերվեցին»: Գյուղապետը նաեւ փոխանցել է, որ հիմա պետք է արյունը տանեն փորձաքննության եւ, եթե այն համընկավ տուժողի արյան հետ, ուրեմն ինքն իրեն պատահաբար վնասել է:
ՏԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ