
Օգոստոսի 16-ին Քուչակ գյուղի խանութներից մեկի ետնամասում վեճ ու կռիվ էր, սպառնալիքներ էին հնչում:
16:30-ի սահմաններում Ապարան բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Ապարանի բաժին: Ձախ ազդրի հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել 50-ին մոտ տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հաջողվեց հաղորդում վերցնել տուժողից: Վնասվածք հասցնողը նույն գյուղի բնակիչ Իգոր Իսպիրյանն է:
Մանրամասները`Police.am-ի տեսնյութում