Ինչ տեսք կունենա Հյուսիսային պողոտան շինարարության ավարտից հետո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային պողոտայում իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի սկզբին: Այս մասին լրագրողները տեղեկացան քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ օգոստոսի 26-ին Կենտրոն վարչական շրջանում կատարած շրջայցի ժամանակ:

Նորոգման աշխատանքներն ընթանում են պողոտայի 12 200 քմ ընդհանուր մակերեսով տարածքում: Նորոգման աշխատանքների ավարտից հետո նախատեսված է 60 քմ ընդհանուր մակերեսով ծառամանների փոխարեն տեղադրել 270 քմ ընդհանուր մակերեսով 67 ծառաման:

Ժամանակակից լուծումներով թարմացվելու և նորացվելու է նաև արտաքին լուսավորության համակարգը: Պողոտայի երկու ծայրերում կգործեն նաև զույգ շարժասանդուղքներ: Շինարարական ժամկետների երկարաձգումը բացատրվում է հիմնականում եղանակային վատ պայմաններով:

10565916_770951516295084_1787570945_o

10585354_770951316295104_396143325_o

10621631_770951412961761_1091515367_o

10627711_770951336295102_1645792275_o

10627830_770951092961793_1574336404_o

10631873_770951549628414_1159013084_o

10639041_770951236295112_1435054811_o

10650508_770951179628451_786001379_o




Լրահոս