Չինաստանում 17-ամյա տղան վաճառել է իր երիկամը iPad ու iPhone գնելու համար: Այնտեղ արգելվում է մարդու օրգանների վաճառքը, ուստի 5 մարդ դատարանի առջեւ է կանգնել` 17-ամյա անչափահասից երիկամ գնելու մեղադրանքով: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ դեռեւս մեկ տարի առաջ` 2011-ի ապրիլին, Չինաստանում բնակվող 10-րդ դասարանցի տղան ծնողներից թաքուն վաճառել է իր աջ երիկամը: Վաճառված երիկամի դիմաց ստացած գումարով նա իր համար iPad եւ iPhone է գնել: Կարճ ժամանակ անց երիտասարդը սկսել է տառապել երիկամային անբավարարությամբ, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Գործով 5 մարդ, որոնց թվում բուժանձնակազմը, մեղադրվում են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մեջ:
ՎԱՃԱՌԵԼ Է ԵՐԻԿԱՄԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ