Պերուի Կուսկո քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է դպրոցի ուսուցչուհի Ռոքսանա Գևարայի վրա, ով իր աշակերտների հետ եկել էր շոուն դիտելու:
Ճակատագրի հեգնանքով, վարժեցնողը մի քանի կանանց հրավիրել էր բեմ, որպեսզի ցուցադրի, որ գիշատիչը բացարձակապես անվնաս է, տեղեկացնում է Mirror-ը:
«Վարժեցնողն ասեց` մի անհանգստացեք, այս առյուծը շատ լսող է, մենք այս հնարքը շատ անգամ ենք կրկնել», – ասել է Oկսաննան, ով այժմ գտնվում է հիվանդանոցում: Գիշատիչը կնոջը մի քանի խորը վերք է հասցրել կրծքի և պարանոցի շրջանում. նա հրաշքով է ողջ մնացել:
Պերուի իշխանությունները հետաքննություն են անցկացրել և պարզել, որ կրկեսի ղեկավարությունը խախտել է 2011թ.-ին ընդունված օրենքը, համաձայն որի ներկայացումներում վայրի կենդանիներին ներգրավելը խստիվ արգելվում է: Հիմա նրանց համար նոր տուն են փնտրում: