«Ավստրալիայի Ջեյմս Քուքի անվան համալսարանի պրոֆեսոր Նորել Դելին կարծում է, որ սարդի թույնը կարող է բուժել կրծքի քաղցկեղը»,-գրում է cairns.com.au կայքը: Դելին սարդերի թույնը հետազոտելու նպատակով Կրծքագեղձի քաղցկեղի ազգային հիմնադրամից շուրջ 200 հազ. ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել: Գիտնականը մտադիր է հատուկ լաբորատոր պայմաններում հետազոտել հարյուրավոր սարդերի եւ պարզել, թե որքանով է դրանց թույնը ոչնչացնում քաղցկեղածին բջիջները: «Մենք հույս ունենք գտնել այնպիսի մոլեկուլ, որը կկարողանա ոչնչացնել քաղցկեղածին բջիջը»,-ասել է Դելին` հավելելով, որ սարդի թույնը մեծ ներուժ ունի:
ՍԱՐԴԻ ԹՈՒՅՆԸ` ԲՈՒԺԻՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ