Երևանի սրտում գտնվող այգին չպետք է մնար բարձիթողի վիճակում. Տ. Մարգարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջեւ ընկած բարեկարգվող այգու շինհրապարակ: Շուրջ 13 200 քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է եւ առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Նախատեսվում է այգու վերանորոգման աշխատանքներն ավարտել հոկտեմբերին:

Տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար հանգստի գոտու մուտքը մատչելի դարձնելու նպատակով կկառուցվի 5 թեքահարթակ։ Նաեւ զեկուցվել է, որ բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այգում կկառուցվի 1663քմ ընդհանուր մակերեսով շատրվաններով գործող 3 ջրավազան։ Հանգստի գոտու ամբողջ տարածքը կկահավորվի նորաոճ նստարաններով եւ աղբամաններով, կանցկացվի արտաքին լուսավորության համակարգ:

«Հատկապես հաշվի առնելով, որ այս այգին Երեւանի սրտում է գտնվում, իրոք, մայրաքաղաքին հարիր չէր, որ այն մնար անխնամ ու բարձիթողի վիճակում, ինչպես եղել էր տասնամյակներ շարունակ: Եվ մենք այն ներառեցինք այգիների եւ պուրակների բարեկարգման այս տարվա ծրագրի շրջանակում, ու մայիս ամսից այստեղ մեկնարկել են շինբարեկարգման աշխատանքները: Ներկայացված նախագծի վրա արդեն իսկ տեսանելի է, որ այն իսկապես գեղեցիկ հանգստի գոտի կդառնա ու կծառայի իր բուն նպատակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել աշխատանքների ընթացքը:

10621726_770950299628539_1008677935_o

10627882_770950349628534_1634296536_o

10631613_770950409628528_1818876892_o




Լրահոս