«Սպարտակը» հետաքրքրվում է «Բավարիա»-ի ֆուտբոլիստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Շերդան Շաքիրին հայտնվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հետաքրքրությունների կենտրոնում, հայտնում է Gianlucadimarzio.com-ը:

Շվեյցարացի ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարում առաջատար է համարվում, սակայն, Թուրինի «Յուվենթուս»-ը: Transfermarkt-ի տվյալներով, 22-ամյա ֆուտբոլիստը գնահատվում է 17,6 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Շաքիրին առանձնացավ Հոնդուրասի դարպասին ձևակերպած հեթ-տրիկով:




Լրահոս