Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել եւ հետեւել է Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման արդյունքում կրթօջախի շուրջ 430 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Ծրագրի շրջանակում կմեծացվի նաեւ դպրոցի դահլիճի բեմը, ինչն առավել հարմարավետ կդառնա մշակութային տարբեր միջոցառումների համար: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ այս ծրագիրը եւս լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր կրթամշակութային օջախներում:
Քաղաքապետը նաեւ հավելել է, որ աստիճանաբար լուծում է ստանում նաեւ գույքի թարմացման խնդիրը, որը եւս կլինի շարունակական: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի,այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար: