Արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն երկարաձգել է կատալոնական «Բարսելոնա»-ի հետ իր պայմանագիրը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2018թ. հունիսի 30-ը և կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Պայմանագրում նշված է նաև հրաժարագնի չափը, որը կազմում է 100 մլն եվրո: Անձնական պայմանագրի շուրջ կողմերը համաձայնության էին եկել դեռևս մինչ աշխարհի առաջնությունը:
Մասկերանոն «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2010թ.-ից և անցկացրել 185 հանդիպում: