Այսօր “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջին գրել էր.
Ինձ այցելեցին երկու երիտասարդ: Դուռը բացելուն պես ասեցին. “Մենք ներկայացնում ենք ՕԵԿ-ի պայմանները. բջջայինի զեղչային քարտ”: Ասեցի մի րոպե, բայց ինչի համար: Զարմացան թե”,ՕԵԿ-ին անդամագրվելու”: Ասացի “բայց ես ունեմ բջջային էլ, զեղչային քարտ էլ, եւ ՕԵԿ-ին պատրաստ եմ անդամագրվել միայն մուրաբայի դիմաց!” (դե ասեմ, որ քաղցրը իմ թույլ տեղն է: Ասեցին մուրաբա չկա: Ասեցի “Էս ինչ ապօրինություններ եք անում՝ մուրաբան ինքներդ ուտում եք, իսկ ինձ ընդամենը զեղչային քարտ եք առաջարկում՝ ես կբողոքեմ ձեր ղեկավարությանը՝ անհապաղ գնացեք եւ բերեք իմ մուրաբան!” Խեղճերը փախան: Լավ էր հասցրել էի գոնե ՕԵԿ-ի բուկլետը վերցնել: Դե հո միայն նյութականով չենք ապրելու՝ մի քիչ էլ հոգեւոր սնունդով ապրեմ”: