Ադրբեջանի իսլամիստ ծայրահեղականները հայտարարել են, որ հաջորդ հարձակումը կգործեն Բաքվում անցկացվելիք “Եվրատեսիլ-2012”-ի մասնակիցների վրա: Հիշեցնենք, որ երկրի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) նախորդ շաբաթ հատուկ գործողություններ էր իրականացրել Բաքվում,Սումգայիթում, Գյանջայում և այլ քաղաքներում, որոնց արդյունքում ձերբակալվել էին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող ապօրինի խմբավորումների 17 անդամներ: Գործողություններից մեկի ժամանակ նրանցից մեկը` Վուգար Պադարովը պայթեցրել էր իրեն` Ազգային անվտանգության նախարարության մի փոխգնդապետի հետ միասին:
“Եվրատեսիլ”-ը սարսափելի երազ է բոլոր մուսուլմանների համար: Նրանց նկատմամբ անպայման հարձակումներ կիրականացվենե,- Ummanews.ru կայքում հաղորդագրություն է տեղադրել ոմն Մուսլիմ: “Անցկացված ահաբեկչությունների փորձերը, որոնց մասին հայտնի դարձավ ողջ աշխարհին, Ադրբեջանի խրոխտ մուսուլմանների հնարավորությունների մասին գովազդային հոլովակ էր”,- ասել է նա: