Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացի է գերեվարվել: Haqqin.az-ը, հղում անելով ադրբեջանական թերթի, գրում է, թե խոսքը գնում է 50-55 տարեկան տղամարդու մասին:
Ըստ տեղեկատվության՝ տղամարդը սահմանը հատել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ: Մոտ 20 րոպե գյուղում մնալուց հետո նրան տարել են զինվորականները:
ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը դեռևս ստուգում է տեղեկատվության ճշմարտացիությունը: Հավելենք նաև, որ ադրբեջանական կայքերը նախ նշում էին, որ ՀՀ քաղաքացին հանդիսանում է դիվերսանտ, սակայն որոշ ժամանակ անց հաղորդվեց, որ սահմանն անցնողն, իբր, դժգոհ է եղել կյանքի պայմաններից: