Հայկական ժամանակ. Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը մեր դեսպանի նվիրած կոնյակը նվիրել է բարեգործական կազմակերպության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մի քանի օր առաջ հանդիպել է Աժ ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի հետ և հեռանալուց` նրա սենյակում է թողել տուփով կոնյակ: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է ինքը` Նիքոլսոնը: Ըստ նրա, ՀՀ դեսպանը մի քանի օր առաջ այցելել է Մեծ Բրիտանիայի իր գրասենյակ և հեռանալիս սեղանին թողել մի տուփ` պնդելով, որ դա բարոնուհու համար է և չի ցանկացել ետ տանել: Նրա գնալուց հետո բարոնուհին, բացելով տուփը, տեսել է, որ դրա մեջ կոնյակ է: Իսկ քանի որ Մեծ Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են ցանկացած տեսակի նվեր ստանալ, բարոնուհին կոնյակը նվիրել իր բարեգործական կազմակերպություններից մեկին: Այս պատմությունը նա պատմել է, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել էր` ԵԽԽՎ-ն կարո՞ղ է վերահսկել, որ իր դիտորդների շրջանում կոռուպցիոն երեույթներ չդրսևորվեն: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ միջազգային դիտորդները Հայաստանից թանկարժեք նվերներով են հեռացել: “”Դա շատ լուրջ խնդիր է: Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է””,- պատասխանել է բարոնուհին:  




Լրահոս