Օգոստոսի 26-ին ժամը 1.10-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ կրծքավանդակի և ազդրի հրազենային վնասվածքներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը ժամը 12.45-ի սահմաններում 9 միլիմետրանոց զենքից մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ և դիմել փախուստի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, Աբրահամ Պողոսյանը Մարքսի փողոցում իր տան մոտ նստած է եղել նստարանին, և անհայտ անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Ա. Պողոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է:
Տեսանյութը՝ Police.am-ի