Այն, որ “”Ժառանգության”” համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում են հայտնվել իշխանությունների հետ մինչև օրս ջերմագին հարաբերությունների մեջ գտնվող Իզաբելլա Աբգարյանն ու Թևան Պողոսյանը, կարելի է ասել` սա առաջին մեսիջն էր հանրությանը, որ ի դեմս “”Ժառանգությա””, իշխանությունը խաղի մեջ է մտցնում իր նոր “”հաճախորդներին””: Ի վերջո, բոլոր մյուս “”հաճախորդներն””» այլևս ժամկետանց են և դրանով պայմանավորված` վերջիններիս օգտակար գործողության գործակիցը գրեթե զրոյական է: Թերթը ավելացնում է, որ Իզաբելլա Աբգարյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմին կից Տեղեկատվության վարչության դե յուրե աշխատակիցն է, իսկ Թևան Պողոսյանը սերտ հարաբերությունների մեջ է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Թերթը ավելացնում է, որ իշխանությունները նախապես ծրագրել էին “”Ժառանգության””` “”հաճախորդ””ինելու հանգամանքը չբացահայտել այս ընտրությունների ընթացքում, սակայն դեպքերն այլ կերպ ընթացան, կամ ամեն ինչ շատ արագ զարգացավ: Քառյակ ուժերի` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և գործուղված “”Ժառանգության”” միասնական շտաբի հանդեպ վախն այնքան մեծ է եղել, որ իշխանության ծրագրերը փոխվել են, ու ժառանգական ականը սահմանված ժամկետից շուտ է պայթել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` “”Ժառանգության”” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի արարքին` շտաբի նիստը լքելը, դիպուկ բնութագրում է տվել. “”Մեր շարքերը բյուրեղանում են””: Ի դեպ, քաղաքական գործընթացների ամենահպանցիկ «մոնիտորինգն» անգամ վկայում է, որ չի եղել մի դեպք, երբ Րաֆֆին իր որևէ պայմանավորվածություն հարգի և “”չքցի””:
Չորրորդ ինքնիշխանություն. “”Ժառանգության”” ցուցակում իշխանության հետ կապեր ունեցող մարդիկ են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ