Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը թերթի հետ զրույւցում ասել է. “”Ես ընկերներ ունեմ, ընտանիքներով, ինքնաթիռներով բոլորն էլ գալիս են ընտրություններին մասնակցելու: Մենք ենք կանչում ընկերներին, դիմում, որ եկեք, մասնակցեք: Մյուս կուսակցություններն էլ իրենց կոչն են անում: Հո մենակ չե՞ն գալիս որևէ կուսակցության համար, գալիս են իրենց պարտքը տալու””: “”Առավոտի”” դիտարկմանը` երբ մարդը սոցիալական խնդիր ունի, գնացել է հացի փող աշխատելու, ընդամենը մեկ քվեարկության համար ինքնաթիռի տոմս է գնում ու գալիս, Ներսես Նազարյանը պատասխանել է. “”Իսկ ի՞նչ է պատահել: Այո, ընտրությունը բոլորինն է, և ամեն մեկն իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի””:
Առավոտ. Ներսես Նազարյանի ընկերներն ինքնաթիռներով են գալիս ընտրություններին մասնակցելու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ