Ժողովուրդ. Սամվել Ալեքսանյանի կինը ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի հավաստի տեղեկություններով` հատկապես այս օրերին Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նա աջ ու ձախ վիրավորում է աշխատողներին` նշելով որ ով իր ամուսնուն և Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի` Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երևանում տեղ գտած բոլոր “Երևան սիթի”-ներով և անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ: Թերթը տեղեկացնում է նաև, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին` խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին: 
“Ժողովուրդ”-ը երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս հերքել է. “Հերյուրանքներ են, նման բան չկա, հնարավոր բան չի, որ ըտենց բան լինի”:




Լրահոս