Ինչպես հայտնել էր Armlur.am-ը,Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացի է գերեվարվել: Haqqin.az-ը, հղում անելով ադրբեջանական թերթի, գրում է, թե խոսքը գնում է 50-55 տարեկան տղամարդու մասին: Ըստ տեղեկատվության՝ տղամարդը սահմանը հատել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել: «ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում: Ադրբեջանական լուրը ապատեղեկատվություն է»,- նշեց նա: