Այսօր Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում անցկացրեց Մանհեյմի «Վալդոֆ»-ի հետ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը: Իսկ նրա փոխանցումից հետո Չիրո Իմոբիլեն բացեց խաղի հաշիվը:
«Վալդոֆ» – «Բորուսիա»՝ 0:4
Իմոբիլե 32, Շտենցել 70, Ռոյս 84, Օզբեկ 85
Նշենք, որ վերջին անգամ այս թիմերը հանդիպել էին 1989 թվականին, և «Վալդոֆը» հաղթել էր 2:1 հաշվով: Այսօրվա խաղը կրում էր «Բունդեսլիգայում՝ ինչպես 25 տարի առաջ» խորագիրը: