Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Օգոստոսի 26-ին նա 5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Դի Մարիային ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարել է 59,7 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը ռեկորդային է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ:
Գործարքին է անդրադարձել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: «Անխելը միջազգային կարգի կիսապաշտպան է: Բայց ամենակարևորն այն է, որ նա թիմային խաղացող է, և նրա տաղանդի հարցում կասկածելի ոչինչ չկա», – նշել է նա: