
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն իր կարիերան կշարունակի Դոնեցկի «Մետալուրգ»-ում: Նշենք, որ մինչ այս նա խաղում էր «Բանանց» ֆուտբոլային ակումբում:
Հայկական ակումբի պաշտոնական կայքում նշված է. ««Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»»: