«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ որոշում է ընդունել՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության վերսկսման հարցերով բանակցային խումբ ստեղծելու մասին:
Ըստ այդմ, խումբը պետք է բանակցություններ վարի Եվրասիական զարգացման բանկի հետ՝ ծրագրի չորրորդ փուլը սկսելու համար: Հովիկ Աբրահամյանի երեկվա որոշումն ուշագրավ է այն առումով, որ ծրագրի իրականացումն ի սկզբանե ուղեկցվել է տարաբնույթ սկանդալներով:
Չնայած պայմանագիրը ստորագրվել էր 2009թ., սակայն աշխատանքները սկսվեցին 2012թ. սեպտեմբերին նոր միայն, եւ ՀՀ կառավարությունն այն ուշացնելու համար ստիպված էր 300 հազար դոլար տուգանք վճարել, հետո ՀՀ Վերահսկիչ պալատն էր թերություններ գտել շինաշխատանքներում: 2013թ. նոյեմբերից մի քանի ամիս դադարեցվել էին աշխատանքները:
Ու հիմա կառավարությունը փորձում է իրավիճակը փրկել՝ համոզելով շարունակել ծրագրի հերթական փուլը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։