«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Լուրերն այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդ է գնացել և մինչև այժմ չի վերադարձել, հաստատվում են նաև պաշտոնապես:
ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցին՝ Հարությունյանը արձակուրդից վերադարձե՞լ է, երեկ պատասխանեց. «Առայժմ ոչ»:
Աշխատանքային օրենսգրքով սահմանված 20 աշխատանքային օրվա Հարությունյանի արձակուրդը, փաստորեն, լրացել է օգոստոսի 1-ին, իսկ նա գրեթե 40 օր է, արձակուրդում է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ցանկանում աշխատել Հարությունյանի հետ և ՔԿՎ պետի պաշտոնում տեսնում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին:
Հայկ Հարությունյանն էլ հրաժարականի դիմում չի գրում ու նաև չի կարողանում վերադառնալ աշխատանքի: ՔԿՎ պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։