ՊՆ-ն չի վճարել 60 մլն դրամը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրն անգամ ՀՀ ՊՆ բալանսի տակ անցնելուց հետո մնում է անորոշ:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց այն հանձնել ՊՆ-ին: Ընդ որում, այդ որոշումը վարչապետի կողմից ստորագրվել ու վավերացվել էր հենց ընդունման օրը: Նման հրահանգ վարչապետը ստացել է ուղիղ Սերժ Սարգսյանից: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ներկայում Մարզահամերգային համալիրում աշխատում է շուրջ 100 հոգի, ովքեր մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել: Ու հիմա հայտնի չէ` ինչ է լինելու նրանց ճակատագիրը:

Համենայնդեպս, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե այս պահին իրենք որեւէ մեկնաբանություն չունեն:

Իսկ Մարզահամերգային համալիրի լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հուլիսի վերջերին` համալիրը ԴԱՀԿ կապարանակնքելուց երկու օր առաջ, ՊՆ-ն իրենց մոտ միջոցառում է անցկացրել, բայց այդպես էլ չի վճարել 60 մլն դրամ գումարը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս