
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի որդին՝ Կարեն Սարգսյանը, փակել է հոր սարքած շքեղագույն առանձնատան դռներն ու ընտանիքով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, Նորքում գտնվող Սարգսյանի առանձնատան շքեղությունը բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի զարմանքի առարկան էր դարձել: Սարգսյանի հուղարկավորությունից հետո բոլորն այդ օրերին խոսում էին վերոնշյալ առանձնատան մասին:
Գրիշա Սարգսյանի որդին, ինչպես մեզ հայտնի դարձավ, աշխատանքի է անցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում և բնակվում է տեղի «Արմենիա» հյուրանոցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։