
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Անգամ պաշտոնական վիճակագրության մեջ է երեւում, որ գնաճն այդպես էլ նվազման միտումներ չի ցուցաբերում:
Ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների՝ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել 3.4 տոկոս գնաճ: Նույն տվյալների համաձայն՝ միայն հուլիսին գնաճը նախորդ տարվա հուլիսի համեմատ եղել է 0.4 տոկոս:
Նշենք, որ այստեղ դեռեւս չեն հաշվարկվել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ու դրա հետեւանքով շատ այլ ապրանքների թանկացումը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։