Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի,Ղազախստանի ղեկավարները և ԵՄ ներկայացուցիչները երեկ մինչև ուշ գիշեր քննակել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և խաղաղ կյանքին Դոնբասի վերադարձի հնարավորությունները: Ըստ ձերքբերված համաձայնությունների, մոտ ժամանակներս կնախապատրաստվի ծրագիր՝ երկրի արևելքում կրակի դադարեցման և Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ շփման խմբի գործունեության վերսկսման հետ կապված, տեղեկացնում է РИА Новости-ն:
Քննարկվել են նաև տնտեսական տարաձայնությունների հաղթահարման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Ըստ այդմ, կակտիվացվի ՄՄ-ԵՄ-Ուկրաինա աշխատանքային խմբի գործունեությունը Կիևի և Բրյուսելի ասոցացման ուղղությամբ, ինչպես նաև կշարունակվեն գազի հետ կապված բանակցությունները:
Մինսկի հանդիպումից մեծ առաջընթաց քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները չէին ակնկալում: Սակայն նրանք ընդգծում էին, որ նման կազմով բանակցություններn անհրաժեշտ են: Մինսկի հանդիպման հիմնական ինտրիգը Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի դեմ առ դեմ հանդիպումն էր, որը կայացավ գիշերվան մոտ: Առաձին անգամ նման ձևաչափով հանդիպած երկու նախագահները բանակցությունների սեղանի շուրջ անցկացրեցին մոտ երկու ժամ: