Յուրի Վարդանյանի որդու համար պաշտպանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի համար մեղադրող կողմը միջնորդել է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգ ճանապարհով թմրանյութի ներկրում),  268-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցի շրջանառություն` առանց իրացման նպատակի) և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով:

Armlur.am-ի հետ զրույցում Դավիթ Վարդանյանի պաշտպանը` Վահան Հայրապետյանը, տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում երեկվա կայացած նիստում մեղադրողի միջնորդության դեմ ինքը հանդես է եկել այլ միջնորդությամբ` իր պաշտպանյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառել` ՀՀ ՔՕ 64 (օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) կամ 70 (պատիժը պայմանականորեն չկիրառելը) հոդվածների չափանիշներով:

«Այս պահին Դավիթի առողջական վիճակը համեմատաբար լավ է: Սեպտեմբերի չորսին վճիռը կկայացվի, ու ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց պաշտպան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Դ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոցի մաքսանենգության և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառություն է իրականացրել:




Լրահոս