Ֆրանսիական «Լանս» ակումբի երկրպագուները մտադիր են բոյկոտել թիմի մարզահագուստի վրայի Ադրբեջանի գովազդը: Ակումբի սեփականատերն է ադրբեջանցի օլիգարխ Խաֆիզ Մամեդովը:
Ինչպես փոխանցում են ֆրանսիական լրատվամիջոցները, «Լանս»-ի երկրպագուները հատկապես նյարդայնացած են այն առումով, որ մինչ տրանսֆերային պատուհանի փակումը մնացել է ընդամենը 5 օր, իսկ Մամեդովի կողմից խոստացված 4 մլն եվրոն այդպես էլ չի փոխանցվել ակումբի հաշվին: