Բանաստեղծություն. Կռիվ կանաչի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդյոք, Ժողովուրդ, չես կռահում,

որ դրախտավայրում ես բնակվում,
որն անշեղորեն շենացնելով
վերջնականապես պիտ ծաղկեցնեք`
բուսաշխարը վերացնենք-
կանաչ թղթի վերածենք…
Տեղը տեղին է ամեն ինչ, 
որտեղ բյուջեն է ծաղկուն,
ու որ ապրուստն ` վաղուց ձրի,
ու չկա գնաճ ժամ առ ժամ,
ու ամենքի անդարդ ու կուշտ
կյանքն ուրախ է, զվարճալի…
Յուրաքանչյուրն ունի տանիք`
թե փախստականը, թե երջանիկ
բնակիչն անհոգ աղետի…
Ու ձրի ուսւոմից հոգնած,
ու բուժումից ենք հագեցած,
ու երեխա չկա քաղցած…
Կերակրել ենքբոլորին
մեր այս երկրում կայացած,
ու սատարենք երեք տարի,կրպակներին մոլորված
սոված-ծարավ տերերին,անզուգական տարրեին…




Լրահոս