Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օգոստոսի 27-ին Մինսկում կարող է տեղի ունենալ Դոնբասում իրավիճակի կարգավորման հետ կապված Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ ձևաչափով հանդիպում, տեղեկացնում է Газеты.Ru-ն: Լուկաշենկոյի խոսքով, Մինսկը կդառնա բանակցային հարթակ շփման խմբի համար:
«Բոլորը համաձայնեցին Ուկրաինայի նախագահի առաջարկի հետ՝ Մինսկը դարձնել հարթակ շփման խմբի երկխոսության համար», – հայտարարել է Լուկաշենկոն:
Ինչպես ընդգծել է Բելառուսի նախագահը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «պնդել» է, որ Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ հանդիպումը տեղի ունենա օգոստոսի 27-ին: