Ծեծկռտուք սկսած հայուհիներն ու ուկրաինուհիները բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Մամա Միա կարաոկե ակումբի մոտ ծեծկռտուք սկսած հայուհիներն ու ուկրաինուհիները օգոստոսի 25-ին բերման են ենթարկվել ոստիկանություն և բաց թողնվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով, որ կատարվում է հետաքննություն:

Armlur.am-ի հետ զրույցում կարաոկե ակումբի փոխտնօրենը` Գոհարը, տեղեկացրեց, որ ծեծկռտուքի հետևանքով իրենք վնասներ չեն կրել և չգիտեն` ինչից է այն առաջացել:

«Քաշքշոցների կամ վիճաբանությունների ականատես չենք եղել, և չգիտենք` ծեծկռտուքն ինչից է առաջացել»,- հավելեց փոխտնօրենը:

Տեղեկացնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով` աղջիկներն իրար պատճառել են մարմնական վնասվածքներ:

 




Լրահոս