Տանտիրուհին դանակահարել է հյուրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 1966 թ. ծնված Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 1971 թ. ծնված Գայանե Հ.-ի տուն որպես հյուր: Հյուրասիրության ժամանակ վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին: Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ և մեկ մկրատ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս