Ուղևորին իջեցրել են ինքնաթիռից նրանից «բուրող» հոտի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

American Airlines-ի ուղևորը դատի է տվել ընկերությանն այն բանի համար, որ իրեն չվերթից հեռացրել են «տհաճ հոտի» պատճառով: Նա ավիափոխադրողին մեղադրել է խտրականություն դրսևորելու մեջ և դատարան է դիմել համապատասխան հայցով:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շարլ դը Գոլի անվան օդանավակայանում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռչել Դալլաս: Ինչպես գրում է Liberation-ը, օդանավի ուղևորը՝ Մեհդի անունով 27-ամյա տղամարդը, մինչև թռիչքի սկսվելը տեղից վեր է կացել, որպեսզի զուգարան գնա: Սակայն անձնակազմի անդամներից մեկը պահանջել է, որպեսզի Մեհդին լքի ինքնաթիռը:

«Անձնակազմը և ուղևորները բողոքում են ձեզնից եկող հոտից: Օդանավի հրամանատարն իրավունք ունի արգելել ձեզ թռչել», – հայտարարել են բորտ-ուղեկցորդները:

Մեհդին փորձել է արդարանալ այն հանգամանքով, որ թռիչքից առաջ օգտվել է օդանավակայանում գտնվող հարկերից ազատ խանութում տրամադրվող անվճար օծանելիքից: Սակայն անգամ այդ հանգամանքը չի փոխել անձնակազմի որոշումը, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս