ՎԱԶ 2107 այլեվս չի արտադրվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսական АвтоВАЗ ընկերությունը հայտարարել է, որ արտադրությունից կհանվեն Lada 2107 մակնիշի մեքենաները, որոնք արտադրվում էին ИжАвто գործարանում,- տեղեկացնում է lenta.ru -ն,- մեկնաբանելով, որ պահանջարկը խիստ նվազել է: Նշվում է, որ բոլորովին վերջերս դասական դարձած մոդելն իր ցածր գնի շնորհիվ բավական մեծ պահանջարկ ուներ: Այս մոդելը վաճառվում էր ընդամենը 206 հազ ռուբլիով:Հիշեցնենք, որ 2107-ն առաջին անգամ արտադրվել է 1982թ-ին ՎԱԶ 2105-ի բազայի վրա և մինչ օրս մեծ հեղինակություն է վայելում մի շարք նախկին ԽՍՀՄ պետություններում:




Լրահոս