
Այսօր, ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9-ի սահմաններում Արցախի փողոցի 20 շենքի դիմաց իրար են բախվել Երևանի բնակիչ, 43–ամյա Վարյա Մոսոյանի վարած Օպել մակնիշի 06 ՏԼ 635 համարանիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Անանիա Ավետիսյանի վարած Մոսկվիչմակնիշի 63 ՏՕ 495 համարանիշի ավտոմեքենան։Վթարի հետևանքով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Օպել–ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 57-ամյա Աշոտ Կիրակոսյանը և 53-ամյա Խաչիկ Վարդանյանը։