ԱՄՆ Արիզոնա նահանգում 9 տարեկան աղջիկը պատահաբար գնդակահարել է հրաձգության հրահանգչին, ով իրեն ցույց էր տալիս, թե ինչպես է պետք վարվել զենքի հետ:
Աղջիկը ձեռքն է վերցրել «Ուզի» ինքնաձիգ ատրճանակը և սկսել է կրակել թիրախին, սակայն առաջին իսկ կրակոցից հետո երեխան չի կարողացել ձեռքում պահել զենքը, և հաջորդ գնդակները դիպել են հրահանգչին, տեղեկացնում է BBC-ն:
39-ամյա Չարլզ Վակկան ուղղաթիռով տեղափոխվել է հոսպիտալ, սակայն շուտով մահացել է գլխի հրազենային վնասվածքից:
Հրաձգարան երեխային բերել էին ծնողները, ովքեր ներկա են եղել միջադեպին:
ԱՄՆ մի շարք նահանգներում երեխաներին սկսում են կրակել սովորեցնել փոքր հասակից, սակայն որպես կանոն, հրաձգարաններում գործում են անվտանգության խիստ կանոններ, որոնց պահպանումը բացառում է նման միջադեպերը: