
Մոսկվայում Մանեժնի հրապարակում և Խաղաղության պողոտայում գտնվող արագ սննդի ռեստորանները՝ McDonald’s-ները, մոսկովյան դատարանների որոշմամբ կփակվեն գրեթե երեք ամսով:
Ռուսաստանի սպառռղական վերահսկողական գերատեսչությունը ավելի վաղ կարգադրել էր կասեցնել McDonald’s ռեստորանների աշխատանքը՝ պատճառաբանելով դա սանիտարական ստուգումների անբավարար արդյունքներով: Ըստ գերատեսչությոն հայտարարության` ռեստորաններում միևնույնն տարածքում կողք-կողքի գտնվում են լվացարանը, որտեղ լվանում են բանջարեղենը, սպասքը, և սեղանը, որի վրա կտրատում են սննդամթերքը:
Օգոստոսին McDonald’s ցանցի մի քանի ռեստորաններ էին փակվել Մոսկվայում, ևս երկուսը՝ Կազանում և Եկատերինբուրգում, տեղեկացնում է BBC-ն: