Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով կա մեկ ձերբակալված (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ երեկոյան Գյումրիում սպանված, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի ` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով կա մեկ ձերբակալված։ Այս մասին armlur.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, սակայն, որ ձերբակալվածի տվյալները, ելնելով քննության շահերից, չեն կարող հաղորդել:
Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ , ժամը 20.10-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի Սև բերդ կոչվող տարածքում Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել էր Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:Ըստ տեղեկությունների, Կարեն Եսայանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր, և նրանց նշանադրության արարողությունը պետք է տեղի ունենար երեկ՝ սպանության օրը:Ըստ Ոստիկանության հաղորդագրության երեկ, ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել սպանվածի մայրը՝ Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին` 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր Մերսեդես-200 մակնիշի ավտոմեքենան և անհայտ կորել:Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ներկայացնում ենք նաև սպանության վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արած տեսանյութը։




Լրահոս