![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/13//22143.jpg)
Ադրբեջանական բանակի զինվորը իրեն ամրակցված զենքով հրազենային վնասվածք է հասցրել ծառայակցին,- տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Գադաբեյի զորամասերից մեկում: 19-ամյա Հաջի Հաջիևը կրակել է 19-ամյա զինծառայող Յունիս Մամեդլիի վրա: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորի վիճակը գնահատվում է բավարար: