![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/13//22146.jpg)
Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության փորձ:Երևան քաղաքի բնակիչներ` Արմեն Հունանյանը և Ալֆրեդ Բզնունին “Ստրոնցիի-90” տեսակի նյութը իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր-ի 233 հոդվածի հատկանիշներով: